12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արձակագիր, հրապարակախոս, պրոֆեսոր Ռոլանդ Շառոյանը գրում է.
«Մոտենաք` կտրականապես կճանաչվեք, հեռանաք` կհիշվեք-ընտրությունը ձերն է,միևնունն է,ժողովուրդը ծանակելու է ձեզ իր հիշողության գրատախտակի վրա ձաղկելով ձեր անունները:
Ներկա աշխարհաքաղաքական դեգերումների մեջ առկա է անմեղսունակ, ինքնակոչ քաղսրիկա ֆեյքերի մի ֆաբրիկա,որոնց «մտքի» ստնտուն գործող իշխանական բուրգն է-պատկերացնում եք, հարգելի ընթեցող, թե այս անբարո քաղաքական «իմ քայլը» ինչպիսի քաղաքական-բարոյա-հոգեբանական ավեր կգործի մոտ տասներկու միլիոն սփյուռքի և չորսուկես միլիոն արևմտյան Հայաստանի ծագումով հայերի հոգեկերտվածքի վրա:
Սիրելի թշվառականեր, (սիրելի բառը անձնագրում ազգությունը «հայ» գրանցման համար եմ ասում) ինչքան շատ խցկվեք ազգային ցավի մեջ,այնքան տպավորիչ կլինի ձեր դավաճանական վախճանը: Ի սեր Աստծո, հեռացեք և բավարարվեք ձեր սևերես տեսակը հայ ժողովրդի հիշողության գրատախտակի վրա գրանցելով, այլապես վաղը ձեր երեխաները դավաճանի խարանն են կրելու իրենց ամեղ ճակատներին»: