24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 24-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ղարիբջանյանի խճուղու թիվ 3/8 հասցեում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) և «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ռամազ Ուռուշաձե, ծնված 1968 թ.)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Արմենակ Հ․, ծնված 1992 թ․ և Արկադի Վ․, ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորներինը՝ ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան: