Նոյեմբերի 23-ին և 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլը։
Զրույցների ընթացքում մանրամասնորեն քննարկվել է նոյեմբերի 21-ին ռուսական միջկառավարական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցի արդյունքները։
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների կատարած աշխատանքն ու հումանիտար օգնության տրամադրումը բնակչությանը։
Քննարկվել է նաև տնտեսական համագործակցության բնույթի հարցեր, այդ թվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաարգելափակման քայլերը։