598 դիտում, 2020.11.24 17:46

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաև միջազգային կառույցները

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաև միջազգային կառույցները

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի պատերազմից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով: Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքների վերականգնմամբ, խաղաղ կյանքի համար պայմանների ձևավորմամբ: Հուսով ենք, որ միջազգային պրոֆիլային կազմակերպությունների կողմից այս ջանքերին ծանրակշիռ մասնակցություն կունենանք: Գտնում ենք, որ այս ամենը նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար` արդար հիմքի վրա և ի շահ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների»,- նշել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերին կաջակցեն նաև միջազգային կառույցները:

«Ռուսաստանում վերջին շրջանում ձեռնարկվում են մի շարք միջնորդական ջանքեր ամենահին հակամարտություններից մեկի կարգավորման համար: Մենք ձեռնարկել ենք քայլեր, որպեսզի դադարեցնենք ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որը հանգեցրել է 1000 մահերի մեր բարեկամական Ադրբեջանում և Հայաստանում: Դրա հետ մեկտեղ, մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված կարևոր պայմանավորվածություններին: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է»,- նշել է Պուտինը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: