350 դիտում, 2020.11.24 16:16

ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են

ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համապատասխան արձանագրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 17-ին: Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։