432 դիտում, 2020.11.24 15:50

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ լրատվական  ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը բոլոր ոլորտերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: