04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում լիակատար հրադադարի հասնելու նպատակով ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը բոլոր ոլորտերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: