332 դիտում, 2020.11.24 15:29

Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին

Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին»,- նշել է Սարգսյանը: