24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը այսօր առավոտյան միացել է Կառավարության շենքի դիմաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին և Գարիկ Ավետիսյանին: Կիմ Բալայանի հացադուլի պահանջն է՝ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրա համոզմամբ՝ Փաշինյանը, ստորագրելով հայտնի համաձայնագիրը, խախտել է ՀՀ Սահմանդրության 116-րդ հոդվածի պահանջը: «Համաձայնագիրը պետք է լիներ միջազգային պայմանագիր, գար Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը պետք է քններ, այնուհետև, եթե ՍԴ-ն որոշեր, որ Սահմանադրությանը համապատասխանում է, նոր միայն այն պետք է Ազգային ժողովում վավերացվեր»,- հիմնավորում է Կիմ Բալայանը:
Իմ հացադուլը նաև ուղղված է ՀՀ գլխավոր դատախազին և հատուկ քննչականի ղեկավարին, որոնք մինչև հիմա քրեական գործ չեն հարուցում Նիկոլ Փաշինյանի հանդեպ, և իրենք նույնպես հանցանք են կատարում՝ անգործություն ցուցաբերելով»,- հավելել է իրավագիտությանմեջ ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշ պետական պարգևի արժանացած, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ են հայտարարել ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը և Գարի Ավետիսյանը: