01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ:
Փոփոխության համաձայն՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով՝ ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց պահուստային ֆոնդի վարչական մաս: Նախատեսված գումարն ուղղվելու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքներ իրականացնելու համար:
Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրել էր․
«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։
Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։
Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։