կարևոր
1193 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-24 11:37

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։

Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։