կարևոր
2116 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-24 11:35

Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Իզաբելլա Աբգարյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- նշեց Սարգսյանը: