ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը տեղեկացնում է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում իր բնակարանում.
Հավելենք, որ վաղ առավոտից Ոստիկանությունը տարբեր ակտիվիստների բնակարաններում ևս խուզարկություններ է իրականացրել: Հրանտ Մելիք- Շահնազարյանը հայտնել էր, որ Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: «Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի բբնակարանը ևս խուզարկվել է. «Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Հարությունյանը: