04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ինժեներական ստորաբաժանումների ռուս զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժենարական հետախուզության և ականազերծման աշխատանքներ խաղաղապահական դիտակետերի միջև ընկած տարածքներում և ընդհանուր օգտագործման ճանապարհահատվածներում: Նրանք իրականացնում են նաև ուսումնասիրություն և ականազերծման աշխատանքներ բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտ:
Հայտնաբերված զինամթերքը և պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են զորավարժարան, որտեղ ոչնչացվում են պայթեցման եղանակով: Զինամթերքը, որը հնարավոր չէ հասցնել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ միաժամանակ ապահովելով անվտանգությունը:
Պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելու համար տեղանքի ուսումնասիրության աշխատանքի փուլերից մեկն այն տարածքների հետազոտությունն է, որտեղ կառուցվելու են ստացիոնար կետեր՝ ռուս խաղաղապահներին ծառայություններ մատուցելու համար:
Ականազերծմանը մասնակցող զինծառայողներն ապահովված են ականազերծման աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամանակակից պաշտպանիչ հագուստով և ունեն պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից միջոցներ՝ ական որոնող ИМП-С2 միջոցներ և ИНВУ-3М որոնիչներ: