Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է չանհանգստանալ Ղարաբաղի տարածքներում գտնվող այն քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ՝ շեշտելով, որ դրանք բոլորը երկրի պատմական ժառանգությունն են:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ երկրում բոլոր պատմական հուշարձանները պաշտպանված են պետության կողմից: Մասնավորապես, նրա խոսքով, ներկայում երկու ուղղափառ եկեղեցիներ վերանորոգվում են պետական միջոցների հաշվին, և եւս մեկը արդեն վերանորոգվել է:
Ալիեւը նաեւ կոչ է արել արեւմտյան առաջնորդներին չխառնվել Ադրբեջանի գործերին:
Հիշեցնենք, որ Շուշիի գրավումից օրեր անց, համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որոնք վկայում էին այն մասին, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եղեկեցին, որը թշնամին հրթիռակոծել էր երկու անգամ, ենթարկվել է վանդալիզմի։ Մեկ այլ լուսանկարում էլ հստակ երևում էր, որ պայթեցվել է Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին: