կարևոր
1288 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-24 11:11

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

 Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Օրակարգում կա 11 հարց: 

Նիստի մեկնարկին ավագանու անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։ 

Երևանի ավագանին որոշում կընդունի ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար հատկացնելու, ինչպես նաև Երևան քաղաքի 2020 թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով 100 միլիոն դրամ հատկացնելու և Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարը ավելացնելու մասին:

Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր: