09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ռուսական «Կոմերսանտ» թերթի թղթակից Ալեքսանդր Չեռնիխը Արցախում Ստեփանակերտից տեղի տաքսիստներից մեկի հետ այցելել է Ամարասի վանք։ Այս մասին գրում է civilnet.am-ը։
Հրապարակված հոդվածում նա գրում է պատերազմից հետո Ղարաբաղում հաստատված նոր սահմանների մասին և նշում, որ անգամ տեղացիներն այժմ չգիտեն, թե որ տարածքը ումն է։
Երեկ հրապարակվեց 121 բնակավայրի անուն, որոնք անցնում են Ադրբեջանին։ Խնդիրը բարդանում է նրանով, որ խառնաշփոթ կա Լեռնային Ղարաբաղի հաստատած և Խորհրդային Ադրբեջանում գոյություն ունեցած վարչական սահմանները զանազանելու հարցում։
Չեռնիխը գրում է, որ անգամ Ստեփանակերտում չգիտեն՝ Ամարասը հայերի ձեռքում է, թե ոչ։
Նա նշում է, որ Ամարասը հինգերորդ դարի վանք է և մեծ կարևորություն ունի հայերի համար, իսկ ադրբեջանցիներն իրենց հերթին դա անվանում են «ալբանական մշակույթի հուշարձան»․ այս վերջին արտահայտությունը «Կոմերսանտի» թղթակիցը նշում է չակերտների մեջ։
Ի վերջո, «Կոմերսանտի» թղթակիցը ստեփանակերտցի Արսեն անունով տաքսիստի հետ Ննգիի ներքին ճանապարհով հասնում է Ամարաս և տեսնում, որ վանքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է, պարիսպների վրա բարձրացված է Ռուսաստանի դրոշը։
Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի հայկական միջնադարյան վանական համալիրը ևս, որը դուրս է եղել ԼՂԻՄ սահմաններից, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է։