17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Նոյեմբերի 23-ին` ժամը 18:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աբրահամ Շ․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով Աբրահամ Շ․-ն և ուղևոր Արտյոմ Ք․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։