4508 դիտում, 2020.11.23 21:11

Հացադուլ հայտարարած դաշնակցականները կգիշերեն կառավարության շենքի մոտ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանն ու Գարիկ Ավետիսյանը պատրաստվում են գիշերել կառավարության շենքի տարածքում: Նրանց հայտարարած հացադուլն այնժամկետ է՝ մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ հացադուլը ոչ թե վերջին հուսահատ քայլն է, այլ պայքարի մի տեսակ, որն ընտրել է ինքն ու պատերազմի առաջին օրից դաշնակցական կամավորների հետ առաջնագիծ մեկնած Գարիկ Ավետիսյանը:

Մանուկյանի պնդմամբ՝ վարչապետը շարունակում է կառչած մնալ իր աթոռից եւ պատրաստ է զոհաբերել բոլորին, միայն թե շարունակի մնալ կառավարությունում: