Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոն ստեղծելու Անկարայի նկրտումների շուրջ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ռուսաստանը կարծում է, թե տարածաշրջանում թուրքական դիտորդական առանձին կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա, իսկ Թուրքիան հակառակն է պնդում:
Հիշեցնենք, որ Մոսկվան ու Անկարան արդեն համաձայնության են եկել՝ հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծման շուրջ: