կարևոր
1286 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-23 18:58

Բերդաշենի հարցը նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ է. Արցախի կառավարության ոչ հստակ մեկնաբանությունը

Արցախի տեղեկատվական շտապը գրառում է արել այսօր Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի հետ կապված բնակիչների և լրագրողների ներկայացրած փաստերի վերաբերյալ. 

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»։

Նշենք, որ ավելի վաղ Wargonzo-ի թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրին, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։ Իսկ Բերդաշենի բնակիչը կոնկրետ փաստեր էր ներկայացնում: