12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրի մեջ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վարդան Դումանյանը։