11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Մամուլում շրջառառվող այն տեղեկությունը, ըստ որի ԱԳՆ նախկին նախպարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱկ-ում աշխատանք է խնդրել եւ պատրաստվում է լքել Հայաստանը, անձամբ Մնացականյանն է հերքել, ասելով որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում:
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշել է Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին: 2020 թվականի նոյեմբերի 16-ին Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նրան փոխարինել է Արա Այվազյանը: