կարևոր
1933 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-23 15:50

ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ  է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Այս մասին հայտնել է ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը:    

Սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21 մլն 500 հազար  դրամ։

Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։