կարևոր
2960 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-23 14:29

Մայր Աթոռից հաստատում են՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ՝ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ըստ Past.am-ի աղբյուրների՝ փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:

Լրատվամիջոցը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: «Այո, հրավիրվել է»,-հաստատել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը և հավելել. «Մնացյալը մեր պարզաբանելիքը չէ»:

Հիշեցնենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը օրերս  «Երկիր մեդիա» ՀԸ-ն եթերում ներկայացրել էր իր տեսակետը,  պահանջելով կառավարության հրաժարականը: Ավելի ուշ էլ «Ֆեյսբուք»-ում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: «Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: