կարևոր
1880 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-23 14:08

Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հորդորեց վաղը խորհրդարանում մասնակցել այս թեմայով քննարկմանը:

«Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման ուղիները: Առաջարկում եմ վաղն ընտրեք ձեր միջից 15-20 հոգի, Ազգային ժողով կգան Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները, կներկայացնեն այս հարցի լուծումները, հետագայում իրենց գործիքակազմը կներկայացնեն նաև Կարմիր խաչի ու ռուսական զորքի ներկայացուցիչները»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ: