5542 դիտում, 2020.11.23 12:37

Թուրքիան ահաբեկիչների ընտանիքներին տեղափոխում է Արցախ՝ ժողովրդագրական վիճակը փոխելու համար

Թուրքիան ահաբեկիչների ընտանիքներին տեղափոխում է Արցախ՝ ժողովրդագրական վիճակը փոխելու համար

Sky News Arabia-ի մասնավոր աղբյուրների համաձայն՝ թուրքական կառավարությունը արաբ և թուրքմեն տասնյակ ընտանիքների Հյուսիսային Սիրիայից տեղափոխել է Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներ, որպեսզի փոխի ժողովրդագրական վիճակը տարածաշրջանում։

Սիրիայի հյուսիսարևելյան ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ Հաբուրին հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով, որ այն տարածքները, որտեղ տեղափոխվում են ընտանիքները, քրդերն անվանում են «Կարմիր Քուրդիստան»։

Կարմիր Քուրդիստանը ստեղծվել է 1923 թ. Լենինի և Ստալինի շնորհիվ, որպեսզի Հայաստանի և առանձնացված ԼՂԻՄ–ի միջև ստեղծվի կեղծ պատնեշ՝ հայկական երկու կազմավորումների հետագա վերամիավորմանը խոչընդոտելու համար։ Այս կեղծ պետական կազմավորումը, որն ընդգրկում էր Բերձորը (Լաչինը), ներառում էր նաև Քարվաճառի և Քաշունիքի (Սանասար, Ղուբաթլու) շրջանները մեծ մասը։

Ահաբեկչական խմբավորումների հարցերը հետազոտող Լամար Արքանդին նույնպես հաստատել է, որ Աֆրինի շրջաններից ընտանիքներ են տեղափոխվում՝ ժողովրդագրական իրավիճակը փոխելու համար։