կարևոր
1539 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-23 11:12

Մոսկվայի դրամատիկական թատրոնը հնարավոր է՝ կրի Արմեն Ջիգարխանյանի անունը

Մոսկվայի դրամատիկական թատրոնը հնարավոր է՝ կրի Արմեն Ջիգարխանյանի անունը

 Մոսկվայի դրամատիկական թատրոնի  կոլեկտիվը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 14-ի լուսաբացին` կյանքի 86-րդ տարում:

Թատերախումբը Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին խնդրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել  հանրահայտ դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին: