06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել․
«Հարգելի հայրենակիցներ, ՇՏԱՊ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն):
Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ մինչև ժամը 13:00:
Հեռ. 010-28-38-23»։
Նշենք արյունատվության պայմանները. Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
Արյունատվության հակացուցումները
Բացարձակ հակացուցումներն են.
Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.
1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ՝ 6 ամիս
2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում՝ 6 ամիս
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում(վարակների էնդեմիկ օջախներում)՝ 6 ամիս
4) հղիության և լակտացիայի շրջան՝ ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
5) դաշտանի շրջան՝ դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր
6) ալերգիկ վիճակներ՝ 2 ամիս
7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ՝ 1 ամիս
8) պատվաստումներ`
կենդանի վակցինա՝ 1ամիս
սպանված վակցինա՝ 10 օր
կատաղության դեմ՝ 2 շաբաթ
հեպատիտ Բ-ի դեմ՝ 6 ամիս
9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ՝ 1 շաբաթից մինչև 1 ամիս
10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք՝ 5 տարի
11) ոգելից խմիչքների ընդունում՝ 24 ժամ
12) ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ՝ 3 ամիս