140 դիտում, 2020.11.22 23:45

Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ Եվրոպայի առաջնությանը

Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մասնակցություն ունեցավ Եվրոպայի առաջնությանը:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությանը 73 կգ քաշային կարգի մեկնարկում Կարապետյանը մրցեց Իտալիան ներկայացնող Զիովանի Էսպոսիտոյի հետ և զիջեց:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Մոլդովայից Վիկտոր Ստերպուն:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները: