94 դիտում, 2020.11.22 22:31

«Էրեբունի»-ն առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ. Բասկետբոլի Ա լիգա

«Էրեբունի»-ն առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ. Բասկետբոլի Ա լիգա

Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»-ԲԿՄԱ խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 101-98 հաշվով:         

«Էրեբունին» հաղթեց երրորդ ու չորրորդ քառորդներում, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր ԲԿՄԱ-ն:

Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Ջեյվոնթ Մեթյուզն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում: