5260 դիտում, 2020.11.22 21:15

Հիշատակի արարողությանը՝ Վարչապետի եւ նրա կնոջ մասնակցության առիթով առաջացած հանրության դժգոհությունը մեկնաբանել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը

Հիշատակի արարողությանը՝ Վարչապետի եւ նրա կնոջ մասնակցության առիթով առաջացած հանրության դժգոհությունը մեկնաբանել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը

Նոյեմբերի 22-ին, կայացած Հիշատակի արարողությանը՝ Վարչապետի եւ նրա կնոջ մասնակցության առիթով առաջացած հանրության դժգոհությունը մեկնեբել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, նշելով որ  Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ 

«Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10֊ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։

Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Արարողության մասին ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն ընձեռելով ամենքին ուղիղ եթերով հետևելու և կամ ներկա գտնվելու հիշատակի միջոցառմանը։

Ամենայն Հայոց Հայրապետը շարունակում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված իր ջանքերը` նաև աղոթելով մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես էր եկել   հայտարարությամբ, որում շեշտվել է, որ անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշուﬓերի, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, ﬕﬕայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը: