132 դիտում, 2020.11.22 18:06

Երիտասարդ բռնցքամարտիկները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդ բռնցքամարտիկները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները կրկին բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակչի մենամարտերը: Հայաստանից 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 91+ կգ քաշային Հովհաննես Փափազյանը դարձել է բրոնզե մեդալակիրներ` պարտվելով կիսաեզրափակիչներում:

Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 5 բրոնզե մեդալ: