1306 դիտում, 2020.11.22 16:33

Համաձայնագիրն ունի երեք հեղինակ. մենք դա արել ենք երեքով. Վլադիմիր Պուտին

Համաձայնագիրն ունի երեք հեղինակ. մենք դա արել ենք երեքով. Վլադիմիր Պուտին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթն ունի երեք հեղինակ. «Մենք երեքս ենք դա արել՝ ես, բնականաբար, նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Պավել Զարուբինի հետ հարցազրույցում: Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը: 

ՌԴ նախագահը շեշտել է, որ «դա այլ կերպ հնարավոր չէր»: «Պայմանավորվածությունը երկու կողմերի միջև էր: Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր, եւ այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտավորություններ: Այն, ինչը մենք այժմ անում ենք», - նշել է Պուտինը:

Ինչ վերաբերում է «Ես սա գրեցի» խոսքերին, որը ցուցադրվել էր հաղորդաշարի նախորդ դրվագներից մեկում, Պուտինը մեկնաբանել է, որ «դրանով նկատի ունեի այն հայտարարությունը, որը ես արել եմ ստորագրումից հետո»: