104 դիտում, 2020.11.22 16:11

Հրդեհ` Արտաշատ քաղաքում

Հրդեհ` Արտաշատ քաղաքում

Նոյեմբերի 22-ին` ժամը 11։58-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 105 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել` 12:26-ին:

Այրվել է վառարանի մոտակայքում կուտակած վառելանյութը (ծառի ճյուղեր, ստվարաթուղթ) մոտ 3 քմ:

Փրկարարները իրականացրել են մուտքում գտնվող բնակիչների տարհանում։