132 դիտում, 2020.11.22 14:38

«Ուրարտուն» նոր համալրում ունի կազմում

«Ուրարտուն» նոր համալրում ունի կազմում

«Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իսահ Ալյուի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալյուն Հայաստանում խաղալու փորձ ունի։ Նա երկու մրցաշրջան է անցկացրել «Լոռիում», ընդհանուր հաշվով անցկացնելով 42 հանդիպում և դառնալով 7 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը հադես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»։ 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալ-Շոլա» ֆուտբոլային ակումբը։

Տեղափոխության գործարքը տեղի էր ունեցել տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն փաստաթղթային ու կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջած խնդիրները հետաձգեցին Ալյույի միանալը թիմին։ Նա արդեն մարզվում է թիմի հետ ու առաջիկայում կարող է մասնակցել «Ուրարտուի» պաշտոնական հանդիպումներին։