274 դիտում, 2020.11.22 11:23

Ռուսաստանը ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա է բերել ԼՂ խաղաղապահ առաքելության գոտի

Ռուսաստանը ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա է բերել ԼՂ խաղաղապահ առաքելության գոտի

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռները` ռազմական ինժեներներին, տեխնիկան եւ սարքավորումները տեղափոխում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության շրջանակում դիտարկվող գոտի: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի «Իլ -76» ինքնաթիռը օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաներ և սարքավորումներ տեղափելու համար՝ խաղաղապահ առաքելության տարածքում հասարակական ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման նպատակով»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզերին եւ բարձր անցանելիության բեռնատարին ՝ դիտորդական դիրքերի կահավորման համար խաղաղապահ գործողության անցկացման գոտի տեղափոխելու համար:

«Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի զինման համար: Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- նշված է հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահների պարեկներն ապահովում են մթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների ճանապարհային երթեւեկությունը, էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը: