362 դիտում, 2020.11.22 11:06

Արցախցիները շարունակում են վերադառնալ սեփական օջախները. Artsakh TV. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Շարունակում են սեփական օջախները վերադառնալ պատերազմի օրերին ժամանակավոր Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիները:  Վերադառնում են ընտանիքներով, երեխաներով ու հույսով, որ գոնե սա վերջին տեղահանությունը կլինի:

Կեսօրից մինչեւ մութն ընկնելը Ստեփանակերտի կետրոնական՝ Վերածննդի հրապարակը մարդաշատ էր: Երեւանից եւ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից արցախցի ըտանիքներին տուն վերադարձնող ավտոբուսները հաջորդում էին մեկը մյուսին: Ոմանք հրապարակից անմիջապես Ստեփանակերտում գտնվող իրենց տունն էին շտապում: Շատերն էլ դեռ պետք է ճանապարհը շարունակեն՝ Հաթերք ու Մարտակերտ, Մարտունի ու Նոր շեն:

Մանրամասները՝ Արցախի Հանրային Հեռուստաընկերության մեր գործընկերների տեսանյութում: