1030 դիտում, 2020.11.21 23:21

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն անվերապահ զորակցում է Հայաստանի Գերագույն մարմնին և պահանջում վարչապետի հրաժարականը

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն անվերապահ զորակցում է Հայաստանի Գերագույն մարմնին և պահանջում վարչապետի հրաժարականը

ՀՅԴ Արևմտայն Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչնրեը հանդիպել են Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ դեսպանների հետ ներկայացրել Կոմիտեի դիրքորոշումը Արցախի և Հայաստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ: Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշված է. 

«Կեդրոնական Կոմիտէի ընկերները լսելէ ետք դեսպաններուն զեկուցումները եւ մեկնաբանութիւնները, ունեցան երկար եւ սպառիչ քննարկում-փոխանակումներ` պատերազմի 45 օրերու ընթացքին տեղի ունեցած տարբեր հանգրուաններու իրադրութեան մասին:

Ապա ընկերները յատկապէս երեք կէտեր ընդգծեցին եւ պահանջեցին զանոնք փոխանցել Երեւան, առ որ անկ է:

-Ամէն գնով մերժելի է Նիկոլ Փաշինեանի ստորագրած անձնատուութեան համաձայնագիրը, գաղտագողի եւ մութ պայմաններու մէջ, առանձին, առանց որեւէ խորհրդակցութեան:
-Դատապարտելի է բողոքի խաղաղ հաւաքներու նախաձեռնած ընդդիմութեան ղեկավարներու, որոնց շարքին` դաշնակցական ընկերներու ձերբակալութիւնները, որոնք կը հակասեն խօսքի, կարծիքի, կամքի ազատութեան բացարձակ իրաւունքին, դրսեւորելով բռնապետական ռեժիմներու յատուկ վարքագիծ, որ մերժելի ու անընդունելի է ըստ ամենայնի:
-Անվերապահ զօրակցութիւն` Հայաստանի Գերագոյն Մարմինին եւ Հայաստանի դաշնակցական ամբողջ կառոյցին, որ քաղաքական այլ ուժերու եւ ժողովրդային նկատառելի զանգուածի մը հետ միասին արդարօրէն կը պահանջեն վարչապետին հրաժարումն ու հեռացումը:

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ
Փարիզ
»