740 դիտում, 2020.11.21 21:06

Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն. Երևանի ավագանու անդամ

Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն. Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը կասկածելի է համարում քաղաքապետի՝ կորոնավիրուսով հիվանդ լինելը: 

«Ավելի քան կանխատեսելի...

Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:

Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞` ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ...»: 

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառով քաղաքապետը որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: