12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը կասկածելի է համարում քաղաքապետի՝ կորոնավիրուսով հիվանդ լինելը:
«Ավելի քան կանխատեսելի...
Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:
Այս ամենից հետո չեմ ասի` կասկածում եմ, որ վարակվել է, թե՞` ոչ: Մտածեք և տրամաբանեք ինքներդ...»:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառով քաղաքապետը որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: