78 դիտում, 2020.11.21 21:02

«Արարատ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին, «Փյունիկ»-ը և «Վան»-ը չպարզեցին հաղթողին

«Արարատ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին, «Փյունիկ»-ը և «Վան»-ը չպարզեցին հաղթողին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը մեկնարկեց երկու խաղով` «Ալաշկերտ»-«Արարատ», «Փյունիկ»-«Վան»:

Երևանի «Արարատ»-ը Նենադովիչի և Կոնեի երկու գնդակների շնորհիվ 1:2 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտ»-ին: «Դեղիների» կազմում միակ գնդակը խփեց Ոսկանյանը:

Օրվա մյուս «Փյունիկ»-ը Հանրապետական մարզադաշտում մրցեց «Վան»-ի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

 12-րդ տուրի շրջանակներում կմրցեն նաև «Շիրակ»-«Ուրարտու», «Արարատ-Արմենիա»-«Նոա» զույգերը: