160 դիտում, 2020.11.21 20:33

Ռուսաստանյան պատվիրակության այցը՝ Երևան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել էին Հայաստան, ինչպես իրենք էին նշել՝ եկել էին ընդարձակ ծրագրով:

Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Հայաստանյան  բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատար եւ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրվել է խնդիր՝ կանխել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում:

Ռուսաստանի  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի՝՝ Հալեպ եւ Պալմիրա քաղաքներում:

ՌԴ պաշտոնյաների Հայաստան այցի ու հանդիպումների մանրամասները մեկ տեսանյութում ամբողջացրել է Անահիտ Իվանյանը: