30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել էին Հայաստան, ինչպես իրենք էին նշել՝ եկել էին ընդարձակ ծրագրով:
Մի շարք հանդիպումներ տեղի ունեցան Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի Գերագույն գլխավոր հրամանատար եւ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դրվել է խնդիր՝ կանխել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի՝՝ Հալեպ եւ Պալմիրա քաղաքներում:
ՌԴ պաշտոնյաների Հայաստան այցի ու հանդիպումների մանրամասները մեկ տեսանյութում ամբողջացրել է Անահիտ Իվանյանը: