1548 դիտում, 2020.11.21 20:25

«Սուլթան Մուրադ» ու «Սուլեյման Շահ» խմբավորումների երկու առաջնորդներին առաջարկել է տեղափոխվել ու հաստատվել Ադրբեջանում

«Սուլթան Մուրադ» ու «Սուլեյման Շահ» խմբավորումների երկու առաջնորդներին առաջարկել է տեղափոխվել ու հաստատվել Ադրբեջանում

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է՝ թուրքական հետախուզությունն առաջարկել է Սիրիայում գործունեություն ծավալող ու Անկարայի աջակցությունը վայելող «Սուլթան Մուրադ» ու «Սուլեյման Շահ» խմբավորումների երկու առաջնորդներին տեղափոխվել ու հաստատվել Ադրբեջանում:

Սիրիական դիտարանի ղեկավար Ռամի աբդ ալ-Ռահմանը հեռուսատատեսային հարցազրույցի ժամանակ ասել է, որ թուրքական կողմն այդ առաջարկը պատճառաբանել է նրանով, թե իբր զինյալներն իրենց ծագումով «Կովկասի այդ տարածքներից են»:

Կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջան տեղափոխված սիրիացի զինյալների թիվը հասնում է 4.000-ի: