824 դիտում, 2020.11.21 19:17

Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը, Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը, Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»: