24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:
Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»: