746 դիտում, 2020.11.21 18:35

Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի

Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Երեւանից անմիջապես մեկնել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները: Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաեւ առաջիկայում:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը հավելել է, որ եռակողմ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են:

Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները: Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է: