04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խոսել ենք նաև ընթացիկ երկկողմ աշխատանքների մասին: Այդ թվում` կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ավարտից հետո առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` 20-րդ նիստի, Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանների միջտարածաշրջանային համաժողովի և այլ միջոցառումների անցկացման մասին, այդ թվում` խորհրդարանական և առանձին գերատեսչությունների ուղղություններով»,- ասաց Լավրովը:
Նոյեմբերի 21-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարական պատվիրակությունը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: