164 դիտում, 2020.11.21 15:25

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում

Վրաստանում այսօր մեծամասնական ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Միաժամանակ, ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի նայի Քութաիսիում: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

Ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածուների դեմ հիմնականում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուներն են պայքարելու, իսկ Թբիլիսիի մեծամասնական ընտրատարածքներում իշխող կուսակցությունների դեմ կպայքարեն միավորված ընդդիմության կողմից համաձայնեցված թեկնածուները:

Ընտրությունների նախորդ օրը ընդդիմության ներկայացուցիչները ևս մեկ անգամ հաստատել են, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, թեև ըստ ընտրական օրենսգրքի, նրանք ավտոմատ կերպով մասնակցում են երկրորդ փուլում:

Իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վստահ է՝ իր կուսակցության ներկայացուցիչներն անպայման կհաղթեն: Նա նշել է, ոլր չնայած իրենց հայտարարություններին, ընդդիմությունը միևնույնն է ծրագրում է ընտրողներին մոբիլիզացնել:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին՝ նախօրեին նրանք հանդիպում են ունեցել դեսպանների հետ: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն նշել է, որ և՛ ֆասիլիտատորները, և՛ իրենք, ցանկանում են երկրում գոյություն ունեցող ճգնաժամը հաղթահարել, հիմա «գնդակն ու պատասխանատվությունը» «Վրացական երազանքինն է»: